4 հունիսի 2012 - 14:16 AMT
Ելենա Վորոբեյը ելույթ կունենա Երևանում մենահամերգով

Երգիծական ժանրի ռուս դերասանուհի Ելենա Վորոբեյը կրկին ելույթ կունենա Երևանում, այս անգամ մենահամերգով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, արտիստուհին ելույթ է ունենալու հունիսի 29-ին «Աստղային վրաերթ» հումորային-երգիծական շոու-ծրագրով:

Տոմսերի գինը տատանվում է 1000-20.000 դրամի սահմաններում: Ելենա Վորոբեյն առաջին անգամ Հայաստան է եկել այս տարի ապրիլին, լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշի, Դմիտրի Մալաշենկոյի և Միրոսլավա Կարպովիչի հետ և ներկայացրել է «Ինչ են ուզում տղամարդիկ» կատակերգությունը: