Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 4-ին կժամանի Երևան

Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 4-ին կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 4-ին մեկնում է Երևան, որտեղ հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընկերական խաղ է ունենալու Հայաստանի հավաքականի հետ:

Նախօրեին Ղազախստանը 5:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի հավաքականին: Ինչպես հայտնում է kaz-football.kz-ը, Հայաստանի հավաքականի հետ խաղին չեն մասնակցի կիսապաշտպաններ Մարատ Խայրուլինը և Ուլան Կոնսիբաևը, հարձակվողներ Սերգեյ Գրիդինը, Տանատ Նուսերբաևը և Սերգեյ Խիժնիչենկոն:

Նրանց փոխարեն կարող են խաղալ կիսապաշտպաններ Մաքսիմ Ազովսկին, Վիտալի Եվստիգնեևը և Սերիկժան Մուժկովը: Հայաստանի ու Ղազախստանի հավաքականները 5 խաղ կանցկացնեն: Մինչ այդ Հայաստանի հավաքականը հաղթել է երկու խաղերում, մեկ անգամ հաղթել է Ղազախստանը, իսկ մեկ խաղում գրանցվել է ոչ ոքի: ՖԻՖԱ վարկանիշում Ղազախստանը զբաղեցնում է 137-րդ տեղը, Հայաստանը՝ 47:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---