4 հունիսի 2012 - 14:40 AMT
Դավիթ Բեկի փողոցում մեքենաների բախման հետևանքով 1 մարդ է զոհվել

Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց S-500» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես հաղորդվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում` «ՎԱԶ-21214»-ի ուղևորը՝ 1976 թ. ծնված Սամվել Առաքելյանը, տեղում մահացել է: Նույն ավտոմեքենայի մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: