Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անունները հայտնի են

Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անուններն են՝ Մուշեղ Նուրբեկյան (լեյտենանտ, ծնված՝ 1981թ.),Մաքսիմ Մելքոնյան (1993թ., Գյումրու զ/կ), Սեդրակ Շահբազյան (ծնված՝ 1992թ., Շենգավիթի զ/կ), Արտակ Մնացականյան (1992թ., Տաշիրի զ/կ), Կորյուն Իրիցյան (1992թ., Էջմիածնի զ/կ): Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Ավելի վաղ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր, որ վիրավորված 4 զինվորների վիճակը կայուն է, իսկ մեկինը` ծանր:

Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---