ՄԱԿ–ը Սլավոնական համալսարանում նշեց ռուսաց լեզվի օրը

ՄԱԿ–ը Սլավոնական համալսարանում նշեց ռուսաց լեզվի օրը

PanARMENIAN.Net - Ռուսաց լեզվի օրը ՄԱԿ - ում նշվում է հունիսի սկզբին, որը համընկնում է նշանավոր ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան` հունիսի 6-ին: Այդ առթիվ Սլավոնական համալսարանում միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում ուսանողները երգել և կարդացել են Պուշկինի բանաստեղծությունները: Այս մասին նշվում է ՄԱԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

«Ուրախ եմ տեսնել այսքան շատ երիտասարդներ այս լսարանում: Կարևոր է, որ հայերը սովորում են ռուսերեն, ինչը կoգնի նրանց բացել սահմանները և սովորել ավելին իրենց շրջապատող աշխարհի մասին։ Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները , որով մենք խոսում, կարդում, կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի և մեր գործունեության վրա »,–ասել է Դաֆինա Գերչևան` ՄԱԿ - ի մշտական համակարգողը: Իսկ Արմեն Դարբինյանը` Ռուս – հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորը կարևորել է ՄԱԿ-ի ուղերձը աշխարհով սփռելու գործում ռուսաց լեզվի ստանձնած դերը։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան `Վյաչեսլավ Կովալենկոն, խոսելով ՄԱԿ-ոմ ռուսաց լեզվի կիրառման մասին, կոչ է արել հայ երիտասարդությանը հետագայում ևս ուսումնասիրել այս լեզուն:

Միջոցառումը կազմակերպված էր ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության բաժնի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից և անցկացվում էր Ռուսասստանի Դաշնության, Բելառուսի , Ղազաղստանի և ՌոսՍոտրուդնիչեստվո-ի աջակցությամբ: Այն անցկացվեց Հանրային Տեղեկատվության և համալսարանի համագործակցության ծրագրի շրջանակներում:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010թ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության բաժինը հայտարարեց ՄԱԿ-ում լեզուների օրերի մեկնարկի մասին. նախագիծ, որը ուղղված է տոնելու բազմալեզվությունը և մշակության բազմազանությունը:

ՄԱԿ-ի Տեղեկատվության բաժնի Երևանյան գրասենյակը իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների օրերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---