Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն կոչ է անում զգուշանալ կեղծ տեսուչներից

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն կոչ է անում զգուշանալ կեղծ տեսուչներից

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:

«Կոմիտեն հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն խնդրում է բոլոր հարկ վճարողներին նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ 060 544 611, 060 544 866, 060 54 44 44 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---