
Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ Ա. Էլարյանից նախօրեին ահազանգ է ստացվել, որ իր վարձակալած հողատարածքում` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում, արկանման առարկա է հայտնաբերվել:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՀՀ ՊՆ սակրավորների խմբերը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հայտնաբերված առարկաները մարտական գլխիկներով 2 հրանոթային արկեր են (100 մմ): Սակրավորները արկերը վնասազերծել են ու տեղափոխել անվտանգ վայր: