Համշենահայերը ելույթ կունենան Մոսկվայում (վիդեո)

Համշենահայերը ելույթ կունենան Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին, Մոսկվայի Golden Palace համերգասրահում ելույթ է ունենալու համշենահայերի «Վովա» (համշենցիների բարբառով նշանակում է «Ով է») խումբը: Ինչպես հայտնում է voice-of-wa-ն, համերգը կոչվում է «Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի ձայնը. Համշեն. անցյալից ներկա» և կազմակերպվում է առաջին անգամ:

Համերգի կազմակերպիչները խոստանում են յուրահատուկ համերգ, սևծովյան ավազանի հայերի ազգագրական պարեր, հազվագյուտ երաժշտական գործիքներով մեղեդիներ:

Համերգի հասույթը տրամադրվելու է Հայաստանում կրթական ծրագրերին և Աբխազիայի հայկական դպրոցներին:

«Վովա» խումբը համշենական միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Թուրքիայում զբաղվում է սեփական երգի պահպանմամբ և երգում է բացառապես համշենի բարբառով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---