Արմեն Հյուսնունցի «Շարաք» կվինտետը Թբիլիսիում կմասնակցի KAVKAZ JAZZ FESTIVAL-ին

Արմեն Հյուսնունցի «Շարաք» կվինտետը Թբիլիսիում կմասնակցի KAVKAZ JAZZ FESTIVAL-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 6-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունենալու KAVKAZ JAZZ FESTIVAL-ը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Ինչպես հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը, Հայաստանը, փառատոնին, ներկայանալու է «Շարաք» ջազ-ռոք կվինտետով:

Բացի Անդրկովկասի երկրներից, փառատոնը կհյուրընկալի նաև Helmut Kaplan Trio-ն Ավստրիայից: Փառատոնը բացվելու է Գյոթեյի ինստիտուտում` «Գերմանական ջազ» լուսանկարչական ցուցահանդեսով:

«Շարաք» կվինտետը կազմավորվել է այս տարի, և պաշտոնապես ներկայացվել փետրվարի 19-ին: Հնգյակի կազմում են սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, ստեղնահար Կարեն Մամիկոնյանը, կիթառահար Գագիկ Խուդավիրդին, հարվածահար Հակոբ Օրդակյանը, և բաս կիթառահար Էդգար Սահակյանը:

Խումբը կատարում է ջազի դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև խմբի ղեկավարի` Հյուսնունցի` ազգային երանգներով համեմված ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---