Թուրք լրագրողը դատապարտում է ադրբեջանական դիվերսիան շփման գծում

Թուրք լրագրողը դատապարտում է ադրբեջանական դիվերսիան շփման գծում

PanARMENIAN.Net - Bursaport.com թուրքական ինտերնետ-պորտալի լրագրող Զաֆար Ուփսարը մեկնաբանել է ադրբեջանական ուժերի այսօրվա դիվերսիան հայ-ադրբեջանական սահմանին: «Ես այսօր առավոտյան իմացա այդ հարձակման մասին, որ խախտվել է հրադադարը: Ես գտնում եմ, որ դա սխալ է, և ոչ միայն եթե դա արվեր Ադրբեջանի կողմից, այլև Հայաստանի»,- հայտնել է նա Երևանում «ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» կլոր սեղանի բացմանը:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը, ևս 5 հոգի վիրավոր է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---