Հայաստանում ռուսական ռազմակայանի դիպուկահարները կյուրացնեն «Վինտորեզ» հատուկ դիպուկահարային հրացանները

Հայաստանում ռուսական ռազմակայանի դիպուկահարները կյուրացնեն «Վինտորեզ» հատուկ դիպուկահարային հրացանները

PanARMENIAN.Net - Հայաստանի հյուսիսում` Գյումրի քաղաքում գտնվող ռուսական ռազմակայանը հրաձգային զենքի նոր նմուշներ է ստացել: Այդ մասին այսօր հաղորդել է Գյումրիում Հարավային ռազմական երկրամասի (ՀՌԵ) մամլո ծառայության ներկայացուցիչը:

Մասնավորապես, նոր ուսումնական փուլում ռազմակայանի դիպուկահարները նոր ուսումնական փուլում կյուրացնեն «Վինտորեզ» հատուկ դիպուկահարային հրացանները, որոնցով զինում են ստորաբաժանումները:

Բալլիստիկայի հիմունքների, հրաձգային սպառազինության տեխնիկական բնութագրերի և շահագործման պայմանների ուսումնասիրման նախապատրաստական, տեսական դասընթացից հետո զինծառայողները «Կամհուդ» ուսումնամարզական կենտրոնում ձեռնամուխ կլինեն գործնական վարժանքներին լեռնային տեղանքում, նշել է ՀՌԵ ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---