Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը Թուրքիայի խոչընդոտելու մասին

Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը Թուրքիայի խոչընդոտելու մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան ռեժիսոր Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտել ԱՄՆ-ում «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

Դեռևս 2006 թվականին վեպը էկրանավորելու միտք ուներ Սիլվեստր Ստալլոնեն: Բայց ASIMED թուրքական ընկերակցության ճնշման արդյունքում նա ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից, ինչպես և Մել Գիբսոնը 2009-ին: Ֆրանսիայում վեպի էկրանավորման մտադրություն ուներ Անրի Վեռնոյը:

Այդ պատմական, իր տեսակի մեջ առաջին նախագծի իրականացման համար ռեժիսոր Էդվին Ավանեսսը ֆինանսական աջակցության կարիք ունի: Հանգանակությունն իրականացնում է «Հայկական մշակութային արժեքների բարեկամներ» ընկերակցությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---