Հայ պատանի ձյուդոիստները Վրաստանում մասնակցել են միջազգային մրցաշարի

Հայ պատանի ձյուդոիստները Վրաստանում մասնակցել են միջազգային մրցաշարի

PanARMENIAN.Net - Վրաստանի Ախմետա քաղաքում տեղի է ունեցել օլիմպիական խաղերի չեմպիոն Զուրաբ Զվիադաուրի և նրա մարզիչ Վրաստանի վաստակավոր մարզիչ Գուգուլի Աբրաամաշվիլու անվան ձյուդոյի 3-րդ մրցաշարը 1996-98 և 1999-2001թթ ծնված պատանիների միջև:

Մրցաշարին մասնակցում էին թիմեր Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից:

Հայաստանի հավաքականի կազմում հաղթողներ են դարձել Ռոբերտ Գաբրիելյանը (60կգ), Դավիթ Ղազարյան ը (66կգ), Նաիրի Կարապետյանը (73կգ), Կառլեն Մելիքյանը (81կգ), Բորիս Շատվերյանը (50կգ) և Մեսրոպ Մխիթարյանը (42կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---