Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում Ղազախստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի կառավարության և Ղազախստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ղազախստանի պաշտպանության նախարարին կընդունի նաև Հայաստանի ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---