11  04.06.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԱՄՆ պետ.քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Հիլարի Քլինթոնը Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կհայտնի ԼՂ հիմնախնդրի ուժային լուծման անթույլատրելիության մասին

Հիլարի Քլինթոնը Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կհայտնի ԼՂ հիմնախնդրի ուժային լուծման անթույլատրելիության մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծումն անթույլատրելի է, այն պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին երկուշաբթի օրը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների, մասնավորապես` ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Քլինթոնը մեկնաբանել է նաև ադրբեջանական ուժերի այսօրվա դիվերսիան սահմանին, որը մարդկային զոհերի է հանգեցրել:

Նրա խոսքով` ինքը ափսոսանքով տեղեկացավ այդ մասին: Քլինթոնն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի լուծի արցախյան հիմնախնդիրը:

Պետքարտուղարի խոսքով` այդ մասին ինքը կհայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը:

Ընդ որում հարկ է նշել, որ ԱՄՆ պետքարտուղարն այդպես էլ չի պատասխանել հայ լրագրողի հարցին շփման գծում վերջին սադրանքներից հետո Ադրբեջանի հանդեպ կրկին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը ներմուծելու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---