11  04.06.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԱՄՆ պետ.քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ

Հայաստանի ԱԳՆ-ը հերքում է շարունակվող հայ-թուրքական բանակցությունների մասին տեղեկատվությունը

Հայաստանի ԱԳՆ-ը հերքում է շարունակվող հայ-թուրքական բանակցությունների մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է թուրք պաշտոնատար անձանց հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են:

«Կարող եմ հերթական անգամ հայտարարել` բանակցություններ չկան և չեն կարող լինել, քանի որ դրանք արդեն եղել են, և դրանց արդյունքում հայ-թուրքական արձանագրություններ են ստորագրվել»,- ընդգծել է նա:

Նալբանդյանը հավելել է, որ ժամանակին, երբ ստորագրվեցին արձանագրությունները, ոչ մի նախապայման չի առաջադրվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---