5 հունիսի 2012 - 12:51 AMT
HP-ն Oracle-ից 4 մլրդ դոլար է պահանջում՝ մեղադրելով Intel Itanium-ի վերաբերյալ պայմանագիրը խախտելու մեջ

Համակարգչային սարքավորումների արտադրող Hewlett-Packard ընկերությունը մեղադրում է Oracle ծրագրային ապահովման մշակողին Intel Itanium սերվերային պլատֆորմին աջակցելուց հրաժարվելու համար: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով HP իրավաբանների հայտարարությանը դատարանում:

HP-ն դատական հայց էր ներկայացրել Oracle-ի դեմ նախորդ տարվա հունիսին: Դրա համար առիթ հանդիսացավ այն հանգամանքը, որ Oracle-ը 2011թ. մարտին հրաժարվեց ծրագրերի մշակումից Itanium պլատֆորմի համար:

Ըստ հայցվորի, հրաժարումն Itanium-ին սատարելուց ուղղված է Oracle-ի հաճախորդներին Itanium պլատֆորմից սեփական պլատֆորմ ներգրավելուն: Իչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, դատավարությունը, որի շրջանակներում HP-ն Oracle-ից 4 մլրդ դոլար է պահանջում, սկսվեց այն բանից մի քանի օր անց, երբ ԱՄՆ դատարանը Google-ի օգտին որոշեց Oracle-ի հայցի երկրորդ առանցքային հարցը: