5 հունիսի 2012 - 12:56 AMT
«Կուբանը» շարունակում է տեղական մարզադաշտի նորոգման աշխատանքները

«Կուբանը» շարունակում է սեփական մարզադաշտի նորոգման աշխատանքները: Կրասնոդարի երկրամասի գլխավոր հարթակում ընթանում է դրենաժային համակարգի և խոտածածկի վերակառուցումը:

Կառուցողական փոփոխությունները վերաբերելու են նաև մարզադաշտի ներքին տարածքներին:

«Դրենաժային համակարգը մոտ 80 տոկոսով արդեն նախապատրաստվել է մեր կողմից,- հայտնել է Կրասնոդարի երկրամասի մարզական կառույցների շահագործման տնօրինության ղեկավար Օլեգ Տռուշկինը:- Այժմ տեխնիկան ձեռնամուխ է եղել գրունտի հավասարեցմանը, իսկ մասնագետները` ոռոգման և ջեռուցման համակարգերի մոնտաժմանը: Հունիսի 20-ին կողմերը ծրագրում ենք ավարտել խոտածածկի տեղադրումը: Դեպի տարածքների մեծացում և լրացուցիչ հարմարավետություն կվերափոխվեն ֆուտբոլիստների հանդերձարանները: Նոր տեսք կունենան լուսատախտակը, ինչպես նաև տրիբունաները»:

Սեփական հարկի տակ «Կուբան» մարզադաշտում հանդիպումներ են անցկացնում «Կրասնոդար» և «Կուբան» ֆուտբոլային ակումբները, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Մարկոս Պիզելլին: