Օլիմպիական կրակի փոխանցավազքը Հյուսիսային Իռլանդիայում փոխել է երթուղին բողոքի ակցիայի պատճառով

Օլիմպիական կրակի փոխանցավազքը Հյուսիսային Իռլանդիայում փոխել է երթուղին բողոքի ակցիայի պատճառով

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը Հյուսիսային Իռլանդիայում փոխել է երթուղին բողոքի ակցիայի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ իշխանությունների, ցույցն աննշան անհարմարություններ է առաջացրել և օլիմպիական կրակն անցել է այլընտրանքային երթուղով:

Օլիմպիական կրակը սկսեց իր 70-օրյա ուղևորությունը Մեծ Բրիտանիայով երկրի ամենաարևմտյան կետում՝ Լենդս Էնդում: Ջահը կանցնի 1018 բնակավայրով, այդ թվում նաև Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինով: Հուլիսի 27-ին կրակը կհասնի Լոնդոնի օլիմպիական մարզադաշտ՝ ազդարարելով խաղերի բացումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---