ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղի է ունեցել Հայկական 20-րդ փառատոնը

ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղի է ունեցել Հայկական 20-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում տեղի է ունեցել Հայկական 20-րդ փառատոնը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, փառատոնը կազմակերպվել է Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների հանձնախումբը, «Վարդանի ասպետներ» ՀԿ-ն, և Ալեքսանդրիայի քաղաքապետարանը`ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Բազմահազարանոց միջոցառման ընթացքում հնչել է հայկական երաժշտություն և ներկայացվել է հայկական պարարվեստը, ինչպես նաև մատուցվել են հայկական ազգային ուտեստներ:

Փառատոնի բացման արարողությանը ներկաներին ողջույնի խոսք են հղել Ալեքսանդրիայի քաղաքապետարանի և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

Քաղաքապետի կողմից հունիսի 2-ը Ալեքսանդրիայում հռչակվել է Հայաստանի օր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---