5 հունիսի 2012 - 15:50 AMT
Վիրավորված զինծառայողների վիճակը միջին ծանրության է

Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում երեկ վիրավորված 5 զինծառայողներից երեքը գտնվում են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, երկուսը՝ Տավուշի կայազորային հոսպիտալում, մեկը՝ Վանաձորի կայազորային հոսպիտալում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ՊՆ լրատվական ծառայությունից. «Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բացառությամբ Կորյուն Իրիցյանի, ում վիճակը բավարար է»:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: