5 հունիսի 2012 - 16:52 AMT
Հանրապետության հյուսիսային շրջաններում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ

Հունիսի 6-10-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 6-ին կբարձրանա 2-3, 8-9-ին կնվազի 3-4 աստիճանով: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, Երևանում` հունիսի 6-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: