5 հունիսի 2012 - 17:53 AMT
Թուրքիան չի միջամտի Սիրիայի ներքին գործերին

Թուրքիան մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին, հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնաը` հանդես գալով Ստամբուլի Համաշխարհային տնտեսական համագումարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը ծայրաստիճան հստակ է` մենք մտադիր չենք միջամտել վերջինիս ներիքին գործերին, այլ միջազգային հանրության ուշադրությունն ենք գրավում երկրում տիրող զանգվածային հակամարտությանը»,-ասել է Էրդողանը:

Ըստ վարչապետի, Թուրքիայում ներկայումս կա 24 հազար սիրիացի փախստական: