Ենթադրվում է, որ Բրեյվիկի դատավճիռը կկայացվի օգոստոսի վերջին

Ենթադրվում է, որ Բրեյվիկի դատավճիռը կկայացվի օգոստոսի վերջին

PanARMENIAN.Net - Անդերս Բրեյվիկի դատավճիռը, հնարավոր է, կայացվի օգոստոսի վերջին: Այս մասին այսօր հայտնել են Օսլոյի Վարչական դատարանում , հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

« Դեռ հաստատ հայտնի չէ, թե երբ կկայացվի դատավճիռը, ամենավաղ ամսաթիվը հուլիսի 20-նն է, դիտարկվում է նաև օգոստոսի 24-ը»,-ընդգծել են դատարանում:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Բրեյվիկի ճակատագիրը կվճռվի նախքան Օսլոյի ողբերգության տարելիցը և Ուտեյա կղզում, որտեղ նրա կողմից կազմակերպված կրկնակի ահաբեկչության զոհ էր դարձել 77 մարդ:

Բրեյվիկի նկատմամբ դատավարությունը սկսվել է օգոստոսի 16-ին, նրան մեղադրում են ահաբեկչության և կանխամտածված սպանության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---