13 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները ևս կկարողանան գրանցվել Facebook-ում

13 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները ևս կկարողանան գրանցվել Facebook-ում

PanARMENIAN.Net - Facebook-ը մշակում է տեխնոլոգիա, որի միջոցով չեղյալ կհամարվի սոցկայքից օգտվողների տարիքային սահմանափակումը. 13 տարեկանից ցածր երեխաները ևս կկարողանան օգտվել կայքից:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ երեխաները կկարողանան «ծնողների վերահսկողությամբ» օգտվել սոցկայքից:

Փորձարկվող նոր տեխնոլոգիան թույլ կտա երեխաների հաշիվը կցել ծնողների հաշվին: Վերջիններս կորոշեն, թե ում հետ կարող են իրենց երեխաներն ընկերանալ և ինչ ծրագրերից օգտվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---