5 հունիսի 2012 - 19:59 AMT
Սիրիական Լաթակիայում ապստամբների հարձակումը ետ է մղվել

Սիրիացի զինծառայողները երեքշաբթի ետ են մղել ապստամբների գրոհը` նավահանգստային Լաթակիա քաղաքի մերձակայքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով ՍԱՆԱ գործակալությանը:

Մի խումբ զինված գրոհայիններ փորձել է գրավել Էլ-Հաֆֆան, սկայն դիմադրության է հանդիպել և նահանջել: Բախման ընթացքում մի քանի ահաբեկիչ է ոչնչացվել:

Տեղի աղբյուրների հաղորդմամբ, դիվերսիոն գրոհներ են ձեռնարկվել Դեյր-էզ-Զորում, և Դամասկոսի մերձակայքում, որտեղ սպանվել է 3 սպա և առևանգվել ինժեներական ծառայության գեներալ: