5 հունիսի 2012 - 20:39 AMT
Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Նախորդ գիշեր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նյարդերը տեղի են տվել, ինչի արդյունքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Եգիպոսի նախկին նախագահին օգնություն ցուցաբերելու համար հրավիրվել են ոստիկանական հոսպիտալի բժիշկներ:

Մուբարաքի մոտ գրանցվել է սրտի աշխատանքի արագացում և բարձր ճնշում, նա շատ ուժեղ դեպրեսիայի մեջ է:

Նախորդ շաբաթ Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 2011թ սկզբին ժողովրդական հուզումների ընթացքում ցուցարարների նկատմամաբ հաշվեհարդար տեսնելու պատճառով: