5 հունիսի 2012 - 22:17 AMT
Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 27 000-ի

Վերջին 5 օրերի ընթացքում Թուրքիայի սահմանը հատել է մոտ 2700 սիրիացի փախստական, հաղորդում է Reuters-ը: Գրանցված սիրիացի փախստականների ընդհանուր թիվը ներկայումս հասել է 27 000-ի:

Յայլադաղ, Հաթայ, Ալթինոզու քաղաքների մերձակայքում փախստականների համար վրանային բնակավայրեր են կառուցվել:

Թուրքիայի պաշտոնյաները պնդում են, որ սիրիացի գրոհայինները գրոհում են Գյուվեչչի և Գորենթաս գյուղերը:

Մանրամասներ չեն հաղորդվում: