13  05.06.12 - Հայաստան-Ղազախստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը

Վարդան Մինասյան. Ղազախների խաղը հնարավորություն տվեց տեսնել այն, ինչ ցանկանում էինք

Վարդան Մինասյան. Ղազախների խաղը հնարավորություն տվեց տեսնել այն, ինչ ցանկանում էինք

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ղազախներին 3:0 հաշվով հաղթելուց հետո նշեց, որ խաղը ևս մեկ անգամ ցույց տվեց թերությունները պաշտպանությունում: “Գնդակով լավ ստացվեց խաղը, սակայն տղաները գնդակ լավ չէին խլում: Առաջին երեք փոփոխությունները ստիպված կատարեցինք: Տեսանք այն, ինչ մեզ պետք էր”,- ասաց Մինասյանը: Հունաստանի հավաքականի հետ խաղի համեմատությամբ (0:1) կատարվել էին դիրքային փոփոխություններ: Մարզիչը խոստովանեց, որ խաղից առաջ տղաներին ասել էր հաղթանակի կարևորության մասին. “Ես կարևորում եմ ֆուտբոլիստի խաղը, ոչ թե սխեմաները: Մեզ համար կարևոր էր տեսնել թիմային փոխհամաձայնությունը: Դրական տեղաշարժեր կարող են լինել, բայց խաղային փորձի պակասը նկատվում է: Ես առաջադրանք եմ տվել ֆուտբոլիստներին, որ փորձեն խաղալ իրենց ակումբներում: Ես վստահում եմ նրանց, մնում է կարողանան ամրապնդվել հիմնական կազմում”: Մարզչի կարծիքով, Ռոման Բերեզովսկուն դարպասում փոխարինած Գևորգ Կասպարովը վստահ գործեց: “Նա լավ էր դուրս գալիս դարպասից, լավ էր գործում: Մնում է շարունակի նման կերպ խաղալ”,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---