6 հունիսի 2012 - 09:24 AMT
«Հրապարակ». Քաղաքաշինության նախարարի պաշտոնի նոր թեկնածուն Արտաշես Գեղամյանի տեղակալն է

«Հրապարակ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, քաղաքաշինության նախարարի պաշտոնի նկատմամբ հավակնություններ է դրսևորում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր Կարապետյանը, ով մի քանի ամիս առաջ նշանակվել էր քաղաքաշինության նախարարի տեղակալ։

«ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը փորձել է Կարապետյանի համար բարեխոսել նախագահի մոտ, բայց կարծես անարդյունք»,–գրում է թերթը։