6 հունիսի 2012 - 11:40 AMT
ԱՄՆ պետպարտքը մինչ 2037թ. կարող է հասնել ՀՆԱ 200 տոկոսի

ԱՄՆ պետպարտքի մակարդակը կարող է երկու անգամ գերազանցել ազգային ՀՆԱ ծավալը առաջիկա 25 տարիներին: Դա տեղի կունենա, եթե իշխանությունները որոշեն պահպանել այժմյան հարկային արտոնությունները, ասվում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության նոր զեկույցում:

Պետծախսերի ավելացման հիմնական աղբյուր կարող են հանդիսանալ տարեցների ու չունեվորների սոցիալական ապահովման ծրագրերը: Եթե չհաջողվի փոխել առողջապահության ներկա համակարգը, դաշնային գերատեսչությունների ծախսերն այդ ոլորտում մինչ 2037թ. կկազմեն ՀՆԱ ծավալի 10 տոկոսը: 2010թ. այդ թիվը երկու անգամ ցածր էր:

Բյուջետային վարչության ներկայացուցիչների կարծիքով, «եթե այս քաղաքականությունը պահպանվի, պակասուրդն ու պետպարտքը կհասնեն ավերիչ մակարդակի»: