6 հունիսի 2012 - 09:56 AMT
«Երկիր». Վանիկ Էլիզբարյանը և Վահան Բաբայանը` Ծառուկյանի մամլո քարտուղարի թեկնածուներն են

Թերթը գրում է, որ 10 օր առաջ տեղեկացել էր ԲՀԿ համամասական ցուցակի անցողիկ, 15-րդ տեղը զբաղեցնող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի ինքնաբացարկի պատճառը, նաև այն, որ առաջիկայում ԲՀԿ նախագահը նրան փոխարինող է գտնելու: Գալստյանը շտապել էր կայքերից մեկին հարցազրույց տալ և ընդգծել, թե որքան «զվարճալի էր» իր համար այդ լուրը:

Թերթերից մեկից «Երկիրն» իմացավ, որ Ծառուկյանն աշխատանքից ազատելու դիմում է պահանջել Գալստյանից: Վերջինս էլ գրել է ազատման դիմումը և այլևս Ծառուկյանի մամլո քարտուղարը չէ:

Ինչպես գրում է թերթը, այս լուրը Գալստյանին «չզվարճացրեց», ավելին` նա չի պատասխանում ոչ մի զանգերի: Իսկ մամուլում արդեն շրջանառվում են հավանական թեկնածուների անունները, որոնք երկուսն են` ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյան և ԱԺ նորընտիր ԲՀԿ-ական Վահան Բաբայան: