6 հունիսի 2012 - 10:39 AMT
«Ժամանակ». WikiLeaks-ը Հայաստանի մասին նոր փաստաթղթեր կբացահայտի

Վաշինգտոնում գտնվող թերթի թղթակիցը կարողացել է պարզել, որ առաջիկայում չի բացառվում, որ WikiLeaks-ը Հայաստանի քաղաքական կյանքին առնչվող նոր փաստաթղթեր բացահայտի: Դրանք վերաբերելու են Հայատանի առանձին պաշտոնյաների, օլիգարխների և ընդդիմադիրների` ամերիկացի պաշտոնյաների հետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ մասնավոր հանդիպումներին և զրույցներին: Նախագահական ընտրություններից առաջ նախանշված այս բացահայտումն, ըստ թերթի, կարող է էական ազդեցություն գործել ՀՀ ներքաղաքական դաշտի վրա: