ՊՆ. Երեկ Տավուշի գյուղերի ուղղությամբ բացված կրակոցների արդյունքում վիրավորներ չկան

ՊՆ. Երեկ Տավուշի գյուղերի ուղղությամբ բացված կրակոցների արդյունքում վիրավորներ չկան

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Տավուշի մարզի միանգամից մի քանի` Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ:

ՊՆ հետաքննության ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, PanARMENINAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմից վիրավորներ չկան։

Կրակոցները տևել են 4 ժամ, կրակել են «ԴՇԿ» տեսակի զենքից։

Ավելի վաղ ադրբեջանական կողմի Չինարի գյուղի ուղղությամբ կատարված դիվերսիոն գործողությունների արդյունքում երկու օր առաջ հայկական կողմից զոհվել էր 3 զինծառայող, 6–ը վիրավորվել էր։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---