6 հունիսի 2012 - 12:15 AMT
Կիևում EURO-2012-ի մարզադաշտի մոտ տեղի է ունեցել ջերմահամակարգի վթար, վնասվել է ասֆալտը

Կիևի «Օլիմպիական» սպորտհամալիրի մերձակայքում վնասվել է ջերմահամակարգը, ինչը հանգեցրել է նաև ասֆալտի քայքայման: Հիշեցնենք, որ 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Կիևում` սկսած հունիսի 11-ից:

Վթարը նախօրեին տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում, ինչի արդյունքում առանց տաք ջրի է մնացել 2 բարձրահարկ շենք, վնասվել է նաև ասֆալտը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-հուլիսի 1 Լեհաստանում և Ուկրաինայում: Բացման առաջին խաղը կայանալու է Լեհաստանի և Հունաստանի միջև` հունիսի 8-ին, Վարշավայում: