Գյուղապետ. Սահմանային դիրքերում ավելացել է ադրբեջանցի դիպուկահարների քանակը

Գյուղապետ. Սահմանային դիրքերում ավելացել է ադրբեջանցի դիպուկահարների քանակը

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բոլորը վախեցած են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նա նաև հավելեց, որ գյուղացիները չեն կարողանում աշխատել, քանի որ ամեն րոպե ադրբեջանցիները կարող են կրակել: « Արդեն 20 տարի է, պատերազմի մեջ ենք, ինչպե՞ս պիտի լինեն մարդիկ», - ասաց գյուղապետը:

Գյուղապետը նաև փոխանցեց, որ սահմանային դիրքերում ավելացել է ադրբեջանցի դիպուկահարների քանակը, ինչն էլ ավելի է վտանգում գյուղացիների կյանքը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---