6 հունիսի 2012 - 12:17 AMT
Արմեն Մարտիրոսյան. Նոր ԱԺ-ում «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ

5-րդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է տարբեր խնդիրների շուրջ համագործակցել յուրաքանչյուր ուժի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Ժառանգությունը» կուսակցություն է, որը համագործակցում է խնդիրների շուրջ, ոչ թե անձանց, այդ պատճառով էլ եթե լինի որևէ խնդիր, որը մեր պատկերացումներին համապատասխան է, մենք պատրաստ ենք համագործակցել»:

Անդրադառնալով այն խնդրին, որ կուսակցության ներսում կարծիքներ կան, որ «Ժառանգությունը» քիչ ձայներ հավաքեց ԱԺ վերջին ընտրություններին, կուսակցության վարչության փոխնախագահը նշեց. «Ժառանգության» լավագույն ավանդույթներից է բազմակարծությունը հենց կուսակցության մեջ, ես նորմալ եմ նայում այդ կարծքիներին, իսկ թե «Ազատ դեմոկրատներին» միանալն էր պատճառը քիչ ձայներ հավաքելու, թե ոչ, դա ոչ ոք չի կարող ասել, դրա համար պետք է նոր ընտրություններ անցկացնել ու տեսնել արդյունքերը»: