6 հունիսի 2012 - 12:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Թանգարանային գիշեր 2012»-ի մասնակիցների թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 30.000-ով

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Հայաստանի թանգարաններ են այցելել 14.398 այցելու, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիային մասնակցել է 134.436 այցելու: Երկու օրերի այցելուների ընդհանուր թիվը կազմում է 148.834 այցելու:

Նախորդ՝ 2011 թ-ին նույն օրերին՝ Թանգարանների միջազգային օրվա այցելությունների թիվը կազմել է 10.690, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիայինը՝ 107.092 (ընդհանուր՝ 117.782 այցելու), հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Թանգարանների գիշեր» ակցիան Հայաստանում անցկացվել է մայիսի 19-ին` «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով՝ Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Ակցիային մասնակցել են 63 թանգարաններ:

ՖՈՏՈՇԱՐՔ