Սեպտեմբերին Շուշիում տեղի կունենա «Շուշին հայ մշակույթի օջախ» թեմայով խորհրդաժողովը

Սեպտեմբերին Շուշիում տեղի կունենա «Շուշին հայ մշակույթի օջախ» թեմայով խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 17-18 ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերով նախարարությունը` Շուշիի «Կաչար» գիտական կենտրոնի և Արցախի պետական համալսարանի հետ համտեղ, Շուշիում կկազմակերպի «Շուշին հայ մշակույթի օջախ» թեմայով խորհրդաժողով` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:

Ինչպես հաղորդում է Miasin.Ru-ն, խորհրդաժողովի նպատակն է նշված հոբելյանի համատեքստում վերաիմաստավորել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի պատմական փուլերի և օրինաչափությունների զարգացումը, Շուշին` որպես հայկական մշակույթի օջախի, որպես հայ ժողովրդի եկեղեցական և հոգևոր կյանքում արվեստի տարբեր ուղղությունների յուրացման կենտրոնի, զարգացման առանձնահատկությունների ներկայացումը:

Նախատեսվում է, որ միջազգային խորհրդաժողովի աշխատանքը կիրականացվի հետևյալ թեմատիկ ուղղություններով` «Հայկական պարբերականների տպագրությունը Շուշիում», «Շուշիի հաերեն գրատապությունը», «Շուշիի հնագիտական մշակույթը», «Շուշիի հոգևոր և եկեղեցական կյանքը»,«Շուշիի արվեստի զարգացումը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---