6 հունիսի 2012 - 12:43 AMT
Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» կլինի քաղաքացիական հասարակության կողքին

«Ժառանգության» համագումարի ընթացքում սահմանվեցին կուսակցության այն ուղենիշները, որոնցով «Ժառանգությունը» պետք է առաջնորդվի որպես կուսակցություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ կուսակցությունն ինչպես միշտ լինելու է քաղաքացիական հասարակության կողքին.

«Քաղաքացիական խմբեր են ձևավորվել, քաղաքացիական խնդիրները նույնպես քաղաքական լուծումներ են պահանջում, որովհետև պետք է սկսենք ոչ թե այդ խնդիրների հետևանքները վերացնել, այլ նախապես կանխենք դրանք»:

Նա նշենց, որ ընտրվել է կուսակցության վարչության ղեկավար կազմը, առաջարկվել են խմբակցության ղեկավարի թեկնածուները:

Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ ինքն ու Ստեփան Սաֆարյանը կշարունակեն լինել քաղաքականության մեջ՝ հավելելով. «Ես կշարունակեմ իմ դասախոսական գործունեությունը, իսկ Ստեփան Սաֆարյանը` իր փորձագիտական գործունեությունը»: