ԿԲ նախկին նախագահը խորհուրդ է տալիս չմտահոգվել դրամի աճող կուրսի համար, այլ «ժպտալ և ամուսնանալ»

ԿԲ նախկին նախագահը խորհուրդ է տալիս չմտահոգվել դրամի աճող կուրսի համար, այլ «ժպտալ և ամուսնանալ»

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանում շարունակվի «լողացող կուրսի» քաղաքականությունն, ապա այս համատեքստում չպետք է և սխալ է որևէ կանխատեսում կատարել` դրամի և ԱՄՆ դոլրաի փոխարկման վերաբերյալ, կարծում է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Եթե որևէ մեկը փորձում է կանխատեսել փոխարժեքը, մի հավատացեք նրան, եթե դա Աստված չէ»,-ասել է նա հունիսի 6-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին:

Այս առնչությամբ Ասատրյանը նկատել է, որ ոչ մի «սարսափելի» բան տեղի չի ունեցել, քանի որ տարվա սկզբից Հայաստանի արժութային շուկայում դիտվում է դրամի դեվալվացիա, որը միջինում դեռ չի հասել 10 տոկոսի, ինչը լուրջ մտավախություն չի ներկայացնում երկրի տնտեսության համար: «Իհարկե, կան բացասական սպասումներ` կապված ինֆլյացիոն ճնշումների մեծացման հետ, սակայն այս տարին բավականին բարենպաստ է` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճնշումների տեսանկյունից»,-մեկնաբանել է նա:

Միաժամանակ ԿԲ նախկին նախագահը կոչ է արել քաղաքացիներին շատ չմտահոգվել: «Խորհուրդ եմ տալիս ուշադիր հետևել, թե ինչպես է Հայաստանի Կենտրոնական բանկը ֆիքսում այս տատանումները և շարունակել ժպտալ, սիրահարվել և ամուսնանալ»,-ասել է նա:

Հունիսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Ընդ որում, հունիսի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,34 դրամ`հունիսի 4-ի համեմատ ավելանալով 1,25կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 507,65 դրամ` ավելանալով 1,60 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,25 կետով` կազմելով 12,27 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---