Հերթական կրակոցն այս անգամ Կոթի գյուղի ուղղությամբ

Հերթական կրակոցն այս անգամ Կոթի գյուղի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերն այս գիշեր ևս խախտել են հրադադարի ռեժիմը տարբեր հատվածներում։ Նրանք 02։00–ի սահմանում կրակել են նաև Կոթի գյուղի հենակետերի ուղղությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին պաշտպանության նախարարությունից` նշելով, որ զոհեր և վիարվորներ չկան։

Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ իր հերթին հաստատեց, որ գյուղացիներից ոչ մեկը չի տուժել։

Ներկա պահի դրությամբ կրակոցները դադարեցված են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---