6 հունիսի 2012 - 15:21 AMT
Խաչիկ Գալստյանն այլևս Ծառուկյանի մամուլի քարտուղարը չէ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ թողնում է իր պաշտոնը:

«Հունիսի 6-ից սկսած ես պաշտոնապես դադարեցնում եմ կատարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարի պարտականությունները», - ասված է հաղորդագրությունում:

Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր լրատվամիջոցներին, որոնց հետ ակտիվ, կառուցողական և արդյունավետ համագործակցություն է ունեցել մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

Մինչ այս որոշ թերթեր գրել էին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր մամուլի խոսնակ է փնտրում: Մասնավորապես «Երկիր» օրաթերթում նշված էին ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանի և ԱԺ նորընտիր ԲՀԿ-ական Վահան Բաբայանի անունները: