Վալերի Բուայեն չի հրաժարվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գաղափարից

Վալերի Բուայեն չի հրաժարվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գաղափարից

PanARMENIAN.Net - Մարսելի հայերը պատրաստ են իրենց ձայները տալ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու, Հանուն ժողովրդական շարժման միության ներկայացուցիչ Վալերի Բուայեի օգտին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն ասել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունն, ուղղված օրինագծի ընդունմանը: «Ես խոստանում եմ ձեզ չթուլացնել պայքարը: Մենք մեկ անգամ ևս կխնդրենք, որ նման օրինագիծ ներկայացվի խորհրդարանում»,-ասել է նա: Հանդիպմանը ցուցադրել է նաև «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմն այն մասին թե ինչպես է՝ ընկալվում Ցեղասպանության փաստը Թուրքիայում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը

Ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---