Հայաստան – Անդորրա հանդիպման տոմսերը կվաճառվեն հունիսի 7-ից

Հայաստան – Անդորրա հանդիպման տոմսերը կվաճառվեն հունիսի 7-ից

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Անդորրա երիտասարդական հավաքականների հանդիպումը:

Այս խաղի տոմսերի արժեքը հարավային և հյուսիսային տրիբունաներում կլինի 2000 դրամ, իսկ արևելյան և արևմտյան` 3000 դրամ: Տոմսերի վաճառքը կիրականցվի հունիսի 7-ից հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական 3-րդ խմբում վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---