Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 51-րդ տեղը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 51-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 4 հորիզոնականով և 579 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Դանիան 9-րդ տեղում է, Իտալիան 12-րդ, Չեխիան՝ 27-րդ, Բուլղարիան բարձրացել է 90-րդ տեղը, իսկ Մալթան` 147-ը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1456 միավորով: Երկրորդ տեղում 1292 միավորով Ուրուգվայի հավաքականն է, իսկ եռյակը եզրափակում է Գերմանիան, որն իր ակտիվում ունի 1288 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---