Ոստիկանության աշխատակիցներին հայհոյած քաղաքացու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանության աշխատակիցներին հայհոյած քաղաքացու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին ՀՀ քրեական օրեսնգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Ա. Ներսիսյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ, Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ներսիսյանը 2012 թվականի մայիսի 30-ին` ժամը 15.30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլկսվագեն պասսադ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ռուբինյանց փողոցով երթևեկելիս «ճանապարհը միայն ուղիղ» թելադրող նշանի առկայության պայմաններում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ու չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ե.Ս.-ի և Ա.Ա.-ի օրինական պահանջներին` հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, ավտոմեքենան դիտավորյալ վարել Ե.Ս.-ի վրա և նրա կյանքի ու առողջության համար գործադրելով ոչ վտանգավոր բռնություն` ավտոմեքենայի առջևի մասով մի քանի անգամ հարվածել է նրա ոտքերին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նույն օրը Արսեն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամանակով, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---