
Հայաստանում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի Crash test, հունիսի 6-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: «Crash test-ի ներդրման ծրագիրը մշակման փուլում է Linc ավստրիական ընկերության և Սլովակիայի Ժիլինա քաղաքի դատական փորձաքննության ինստիտուտի մասնակցությամբ»,- ասել է նա:
Ինչպես հղորդել է Էդուարդ Հովհաննիսյանը, այդ կառույցների հետ արդեն համապատասխան համաձայնագիր է ստորագրվել մոտ ժամանակներս նախագծի իրականացման վերաբերյալ:
Crash test-ը ճանապարհային և մրցարշավային ավտոմեքենաների անվտանգության փորձարկումն է: