Պետեկամուտների կոմիտեն 45 միլիոն դրամի վարչական ակտ է կազմել

Պետեկամուտների կոմիտեն 45 միլիոն դրամի վարչական ակտ է կազմել

PanARMENIAN.Net - «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի նոր փոփոխություններով պայմանավորված` էապես ընդլայնվել է օպերատիվ հետախուզության վարչության գործառույթը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռիսկի չափման համակարգի ներդրման արդյունքում վարչության գործունեությունը համալրվել է օպերատիվ-հետախուզական նոր գործառույթներով` փոխակերպվելով անվանը համահունչ գործունեություն իրականացնող մարմնի:

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների արդյունքում ամբողջովին փոխվել է Օպերատիվ հետախուզության վարչության գործելաոճը` նոր դերակատարություն ստանձնելով ստուգումների գործընթացում: Վարչության 8-րդ բաժինը, որ զբաղվում է բացառապես խոշոր բիզնեսի վերահսկողությամբ, օպերատիվ-հետախուզական նոր գործիքներով է հետևողական հսկողություն իրականացնում հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ:

«Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումից հետո մեր բաժինը մշտական լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում առանց հաշիվ-ապրանքագրերի ապրանքների տեղափոխման և առաքման դեպքերը բացահայտելու և կանխարգելելու ուղղությամբ: Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում առանց հաշիվ-ապրանքագրերի տեղափոխման և առաքման 35 դեպք է բացահայտվել, որի ժամանակ մեր կողմից կազմվել են վարչական ակտեր շուրջ 45 միլոին դրամի չափով»,-ընդգծել է ՊԵԿ ՕՀՎ 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանը: Բիզնեսի համար ազատականացնել և պարզեցնել հարկային գործընթացը սկզբունքով 8-րդ բաժնի աշխատակիցները հերթական շրջայցն են իրականացրել մայրաքաղաքում։

Ներկայացնելով ծառայողական վկայականը, օպերատիվ աշխատակիցը ստուգել է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, համոզվել է դրանց իսկության մեջ: Եթե այս դեպքում ամեն ինչ կարգին է, ապա շրջայցի ընթացքում բացահայտված մյուս դեպքով անհատ ձեռներեցը փորձում էր ապրանքը տեղափոխել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, նույնիսկ պատճառաբանելով, որ տվյալները էլեկտրոնային տարբերակով են ներկայացված: Խոսքի հավաստիությունը ճշտվում է հենց տեղում` օպեր-աշխատակցին մշտապես ուղեկցող նեթբուքով, որի միջոցով մշտապես հասանելի են ՊԵԿ-ի էլեկտրոնային բազայում առկա առաքման մասին համապատասխան տվյալները: Հարկային իրավախախտումները բազմազան ու բազմաբնույթ են` բնորոշ գրեթե բոլոր ոլորտներին, իսկ օրինազանցներն էլ մշտապես օպերատիվ հետախույզների դիտակետում: Ըստ ՕՀՎ 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, ներկրողները հիմնականում թաքցնում են իրական վաճառքի գները, հաշվապահական ձևակերպումներում արտացոլում ավելի ցածր գին, տեղական արտադրողները հիմնականում ծավալներն են թաքցնում, իսկ շինարարության բնագավառում ծախսագրումներ են կատարվում, ինչի արդյունքում նվազեցվում է կազմակերպության շահույթը: «Հարկային իրավախախտումների բացահայտման և կանխարգելման գործընթացում օպերատիվ հետախուզության վարչությունը, այդ թվում մեր բաժինը մշտական աշխատանքներ և միջոցառումներ է իրականացնելու ամբողջ տարվա ընթացքում»,-շեշտել է Գերասիմ Մկրտչյանը:

Այսպիսով, եթե ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգով սահմանվել է ստուգումների իրականացման հաճախականությունը` կախված ռիսկայնության աստիճանից, ապա օպերատիվ հետախուզության շեշտադրումն է` բացառել լրացուցիչ ռիսկերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---