ԳԱԱ-ում քննարկում են նոր ինտերնետային հասցեների (IPv6 )օգտագործման անցնելը

ԳԱԱ-ում քննարկում են նոր ինտերնետային հասցեների (IPv6 )օգտագործման անցնելը

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ քննարկում նվիրված օգտագործվող ինտերնետային հասցեների սպառմանը: Քննարկումը կազմակերպել է ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ինտերնետ հանրություն» հկ-ն: Կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը քննարկմանը նշեց, որ նոր IPv6–ը ինտերնետի ապագան է և առանց դրան անցնելու անհնար է ինտերնետի զարգացումը:

Նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նաև ասաց, որ այսօրվա քննարկման նպատակն է հասկանալ, թե որքանո՞վ են Հայաստանում ցանցային ենթակառուցվածքները պատրաստ անցնելու այդ նոր համակարգին: Մկրտումյանը տեղեկացրեց, որ «Ինտերնետ հանրություն»-ը մոնիտորինգ է այժմ անցկացնում այդ հարցով և փորձում է օժանդակել այն ընկերություններին, ովքեր դեռ չեն անցել այդ համարագին. «Հայաստանում խոշոր կազմակերպությունները մեծ մասամբ արդեն անցել են այդ համակարգին, սակայն դա դեռևս չեն հասցրել սպառողներին, այժմ խնդիրը համակարգը բոլորին հասցնելն է»,–հավելեց նա։

Որոշ հաշվարկներով 2015թ-ին Ինտերնետի մուտք ունեցող սարքերի թիվը կանցնի 15 միլիարդը: Ներկա պահին օգտագործվող IPv4 տեսակի հասցեները բավարար չեն: Նոր IPv6 հասցեները հնարավորություն են տալիս Ինտերնետի մուտք տրամադրել ավելի շատ ցանցային սարքերի և համակարգիչների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---